Լրահոս

31.07.2017 08:24


Այսօր տեղի կունենա Սամվել Բաբայանի գործով դատական առաջին նիստը

Այսօր տեղի կունենա Սամվել Բաբայանի գործով դատական առաջին նիստը

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական առաջին նիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 15:00-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։

Դատավորն է Արշակ Վարդանյանը:

Սույն գործով անցնող 7 մեղադրյալներից Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մյուսների նկատմամբ կիրառվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Սամվել Բաբայանն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը