Լրահոս

31.07.2017 07:45


Սպանություններ Սևանում. «Միրաժ» հանգստյան տան սեփականատիրոջ տղան, իմանալով՝ ով է սպանել իր հորը, ինքն էլ վրեժխնդիր է եղել

Սպանություններ Սևանում. «Միրաժ» հանգստյան տան սեփականատիրոջ տղան, իմանալով՝ ով է սպանել իր հորը, ինքն էլ վրեժխնդիր է եղել

Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Սևանի հիվանդանոցի հարևանությամբ, երիտասարդ տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են գլխի մասում հրազենային վնասվածք ստացած Արգավանդ գյուղի բնակիչ 28-ամյա Դավիթ Առաքելյանի դին: Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները տաք հետքերով պարզել և սպանությունը կատարելու կասկածանքով Սևանի ոստիկանություն են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզում հայտնի «Միրաժ» հանգստյանն գոտու սեփականատեր Աշոտ Հովաննիսյանի տղային՝ Էդգար Հովհաննիսյանին, ով ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հրազենը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայրում Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ տեղազննություն է կատարվում, ահազանգ ստացվեց, որ մահացած վիճակում Սևանի հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի: Պարզվել է, որ մահացածը «Միրաժ» հանգստյան տան սեփականատեր Աշոտ Հովհաննիսյանն է, ում՝ ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, նրա տղայի կողմից սպանվածն է իր ընկերների հետ ծեծելով սպանել, ու՝ հավանաբար Ա. Հովհաննիսյանի տղան էլ՝ իմանալով, որ ով է հորը մահվան հասցրել, վրեժխնդիր է եղել, որից հետո ինքնակամ ներկայացել է Սևանի ոստիկանություն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը