Լրահոս

06.12.2010 15:17


Ռուսաստանը Հարավային Օսիայում «Սմերչ» համակարգ է տեղակայել

Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալից ոչ հեռու տեղակայվել է ռուսական հրթիռահրետանային դիվիզիա' համալրված «Սմերչ» համակարգերով։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»' հղում անելով Հարավային Դաշնային շրջանի ուժային կառույցների աղբյուրին։

Ինչպես հաղորդել է աղբյուրը, նման որոշում է ընդունվել «Վրաստանի կողմից հնարավոր նախահարձակումը կանխելու նպատակով»։ Նա նշել է, որ դիվիզիայի կազմում փորձառու պայմանգրային զինծառայողներ են ներառված։

 

Այս խորագրի վերջին նյութերը