Լրահոս

22.12.2010 10:30


Հրապարակվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համաձայնագիրը

Հրապարակվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համաձայնագիրը

Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության և փոխօգնության պայմանագիրը՝ ստորագրված սույն թվականի օգոստոսի 16-ին Բաքվում, երկու երկրների նախագահների կողմից։ Պայմանագիրը բաղկացած է 23 հոդվածից և հետևյալ 5 բաժնից՝ «Ռազմաքաղաքական և անվտանգության հարցեր», «Ռազմական և ռազմատեխնիկական գործընկերության հարցեր», «Տնտեսական գործընկերության հարցեր», «Մարդասիրական հարցեր» և «Ընդհանուր և եզրափակիչ հարցեր»։

Պայմանագրի երկրորդ հոդվածն ասում է, որ եթե կողմերից մեկը երրորդ պետության կամ պետությունների կողմից զինված հարձակման կամ ագրեսիայի ենթարկվի, ապա կողմերը փոխադարձ աջակցություն կտրամադրեն՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները։ Երրորդ հոդվածը սերտ համագործակցություն է նախատեսում պաշտպանական և ռազմատեխնիկական քաղաքականության ոլորտում։ Կողմերը նաև համագործակցելու են սպառնալիքների և ազգային անվտանգության մարտահրավերների վերացման գործում։ Բաքուն և Անկարան պարտավորվել են արգելել կազմակերպությունների և խմբերի գործունեությունը, որոնք վտանգ են ներկայացնում միմյանց անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար։ Կողմերը պարտավորվում են թույլ չտալ, որ իրենց տարածքն օգտագործվի մյուս երկրի նկատմամբ նախահարձակում և այլ բռնի գործողություններ իրականացնելու նպատակով։ Կողմերը պարտավորվում են հակազդելու տարածաշրջանային և միջազգային կայունության ու անվտանգության մարտահրավերներին, մասնավորապես ահաբեկչությանը՝ իր բոլոր դրսևորումներով, դրա ֆինանսավորմանը, կազմակերպված հանցագործություններին, փողերի լվացմանը և այլն։

Այս խորագրի վերջին նյութերը