Լրահոս

29.07.2017 12:01


«Քարավան» ռեստորանի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Ford tranzit»-ը․ ուղևորը հոսպիտալացվել է

«Քարավան» ռեստորանի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Ford tranzit»-ը․ ուղևորը հոսպիտալացվել է

Հուլիսի 28-ին, ժամը 17:49-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Քարավան» ռեստորանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ4 ավտոճանապարհի 105-րդ կմ-ում բախվել են «Mercedes C-200» մակնիշի (վարորդ՝ Վ. Փ.) 34 MR 925 պետհամարանիշի և «Ford tranzit» մակնիշի 35 FU 863 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Բ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1999 թ. ծնված Ս. Փ.-ը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնհատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը