Լրահոս

28.07.2017 17:03


25-ամյա հեծանվորդը բախվել է 24-ամյա երիտասարդի «Նիսսան Ժուկ»-ի դռանը և վայր ընկել

25-ամյա հեծանվորդը բախվել է 24-ամյա երիտասարդի «Նիսսան Ժուկ»-ի դռանը և վայր ընկել

Հունիսի 27-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 24-ամյա երիտասարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 10.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 6 հասցեի մոտ իր «Նիսսան Ժուկ» մակնիշի ավտոմեքենայով նախատեսված վայրում կատարել է շրջադարձ, երբ մի հեծանվորդ բախվել է իր ավտոմեքենայի աջ դռանը, ինչի հետևանքով ինքը նրան տեղափոխել է հիվանդանոց:
Նույն օրը հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա վնասվածքով» բուժոգնության է դիմել 25-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Սեբաստիայի փողոցում՝ հեծանիվից վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.00-ին, Սեբաստիայի փողոցի թիվ 6 հասցեի մոտ հիշյալ երիտասարդը հեծանիվով բախվել է «Նիսսան Ժուկ»-ի դռանը և վայր ընկել:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը