Լրահոս

28.07.2017 16:40


Առաջին կիսամյակում Արցախում 1144 երեխա է ծնվել

Առաջին կիսամյակում Արցախում 1144 երեխա է ծնվել

Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) գործակալության տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախում ծնվել է 1144 երեխա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1189-ի փոխարեն:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել են Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ և նոտարիատի գործակալությունից:

Ամենաշատ ծնունդները գրանցվել է Ստեփանակերտում՝ 477 (նախորդ տարի՝ 487), շրջաններից՝ Մարտակերտում՝ 161, որն համապատասխանում է նախորդ տարվա ցուցանիշի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը