Լրահոս

28.07.2017 16:25


Թիվ 26 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից դրամապանակ են գողացել

Թիվ 26 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից դրամապանակ են գողացել

Հուլիսի 27-ին, ժամը 20.50-ին, 1997 թ. ծնված Նատալի Յ.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ թիվ 26 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման, ուսանողական և բանկային քարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ժամը 21-ին Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 2 շենքի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը