Լրահոս

28.07.2017 15:00


Սևան-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլորվել է ձորը․ վարորդը և ուղևորը տուժել են

Սևան-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլորվել է ձորը․ վարորդը և ուղևորը տուժել են

Հուլիսի 28-ին, ժամը 13:03-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սևան-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C 180» մակնիշի 35 GQ 232 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1969 թ. ծնված Լ. Ս.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել մոտակա ձորը:

Ինչի հետևանքով վարորդ՝ Լ. Ս.-ը և ուղևոր՝ 1959 թ. ծնված Ս. Ս.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը