Աշխարհ

28.07.2017 13:59


Քրդամետ կուսակցության Վանի պատգամավորը զրկվել է պատգամավորական մանդատից

Քրդամետ կուսակցության Վանի պատգամավորը զրկվել է պատգամավորական մանդատից

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) Վանի կին պատգամավոր Թուղբա Հեզերը զրկվել է պատգամավորական մանդատից: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ այն բանից հետո, երբ Հեզերը բացակայել է Թուրքիայի մեջլիսի 5 նիստերից, որոշում է կայացվել նրան մանդատից զրկելու հարցը դնել քվեարկության: Արդյունքում մեջլիսի 324 պատգամավոր քվեարկել է նրան պատգամավորական մանդատից զրկելու օգտին:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ էլ պատգամավորական մանդատից զրկվել էին HDP-ի համանախագահներից Ֆիգեն Յուքսեքդաղը և Դիարբեիքրի պատգամավոր Նուրսել Այդողանը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը