Լրահոս

28.07.2017 13:18


Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատական նիստը՝ մեկ ամբաստանյալով

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատական նիստը՝ մեկ ամբաստանյալով

Երևանի Շենգավիթի դատարանում ընթացող՝ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ պաշտպաններից Նինա Կարապետյանցը կրկին չկարողացավ մտնել նիստերի դահլիճ, քանի որ կարգադրիչները պահանջել էին պայուսակից հանել մետաղական իրերը, իսկ փաստաբանը հրաժարվել էր։ Այս մասին հայտնում է a1plus.am-ը։

Դատական նիստը մեկնարկեց՝ մեկ ամբաստանյալով։ Մյուս 6-ը դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու՝ ոտքի չկանգնելու համար հեռացվել են նիստերի դահլիճից։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ պատշաճ կարգով ծանուցված է եղել Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը, սակայն դատարանին գրություն է ուղարկել և նշել, որ մարզում նիստ ունի նշանակված, ուստի չի կարող ներկայանալ։

Դատավորը տեղեկացրեց, որ որոշ փաստաբանների գրոծողություններ միտված են նիստերը խափանելուն ու կոչ արեց պատշաճ կերպով ներկայանալ դատարան։ Դատավորը միաժամանակ տեղեկացրեց, որ գրություն է ստացել դատական կարգադրիչներից, ըստ որի՝ փաստաբաններից Նինա Կարապետյանցը հրաժարվել է զննության ենթարկվել։ Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ փաստաբան Նինա Կարապետյանցի նկատմամբ որոշում կայացնելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը