Լրահոս

28.07.2017 10:03


Արշակունյաց պողոտայի շենքի մոտ՝ գազի կարգավորիչ կայանից, տեղի է ունեցել գազի արտահոսք

Արշակունյաց պողոտայի շենքի մոտ՝ գազի կարգավորիչ կայանից, տեղի է ունեցել գազի արտահոսք

Հուլիսի 27-ին, ժամը 20:17-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 3ա շենքի մոտակայքում՝ գազի կարգավորիչ կայանից, առկա է գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դեպքի վայրում իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանելը:

Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը