Լրահոս

28.07.2017 11:40


Վրաերթի են ենթարկվել 64-ամյա կին, 37-ամյա տղամարդ և 18-ամյա աղջիկ

Վրաերթի են ենթարկվել 64-ամյա կին, 37-ամյա տղամարդ և 18-ամյա աղջիկ

Հուլիսի 26-ին, ժամը 9.10-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիչինայի փողոցի թիվ 42 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 26-ին, ժամը 21.35-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում՝ «Աշտարակ» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 26-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 35-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը