Աշխարհ

27.07.2017 16:12


Շոուն պետք է շարունակվի. Մեդվեդևը՝ Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին

Շոուն պետք է շարունակվի. Մեդվեդևը՝ Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին

Ռուսաստանի դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու փաստին:

«Զարմանալի ճակատագիր ունի Սահակաշվիլին․ Վրաստանի քաղաքացի, Վրաստանի նախագահ, մարդ, ում զրկել են Վրաստանի քաղաքացիությունից, Ուկրաինայի նախագահի ընկեր, Օդեսայի նահանգապետ, մարդ, ում զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից:

Ուկրաինայի իշխանությունների գործողությունները նույնպես զարմանալի են՝ Վրաստանի նախկին նախագահին Ուկրաինայի քաղաքացիություն շնորհեցին, այնուհետև նահանգապետ դարձրեցին, հետո զրկեցին Ուկրաինայի քաղաքացիությունից և համաձայնեցին արտահանձնել Վրաստան: Այս ամենն այս երկու մարդկանց բարոյական բարձր հատկանիշների մասին է խոսում, ովքեր խաղացին այս ֆանտաստիկ տրագիկոմեդիան: Շոուն կշարունակվի»,- գրել է Մեդվեդևը ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 26-ին, Ուկրաինայի նախագահի հրամանագրով, երկրում ընդդիմադիր դիրքերից հադնես եկող Միխեիլ Սահակաշվիլիին զրկել են քաղաքացիությունից:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը