Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կենտրոնական բանկի մասին» և հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ գործադիրի օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ նոր սահմանադրության ընդունմամբ, որով փոփոխվել են ՀՀ կենտրոնական բանկի նպատակներն ու կառավարման մարմինների ձևավորման կարգն ու պայմանները:
Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ փոփոխվել են ՀՀ կենտրոնական բանկի կառավարման մարմիններին ներկայացվող պահանջները, անհատական տվյալների հավաքագրման սկզբունքները: Մասնավորապես, ՀՀ կենտրոնական բանկին է փոխանցվել նոր հիմնական նպատակ՝ ՀՀ-ում ֆինանսական կայունության ապահովումը: Հստակեցվել է ԿԲ վճարային համակարգերի հսկողության (oversight), մրցակցության ոլորտում գործառույթները:
Նախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հետ կապված փոփոխվել են ԿԲ նախագահի, տեղակալների և խորհրդի մյուս անդամների նշանակման ու ազատման դրույթները: Այլ փոփոխություններով պայմանավորված՝ ԿԲ տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով դրամավարկային քաղաքականության ծրագրի, դրա կատարման վերաբերյալ:
Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկություններով պայմանավորված՝ նախագծով սահմանվել է, որ ԿԲ-ում ձևավորվում է գործադիր կոմիտե, կատարվել են ներքին և արտաքին աուդիտներին վերաբերող փոփոխություններ, հստակեցվել են կառավարման մարմինների իրավասությունները և այլն:
Փոփոխվում են ԿԲ-ի նպատակները

ՀՀ կառավարություն