Լրահոս

21.12.2010 17:38


Կարեն Կարապետյանն անցել է գործի

Կարեն Կարապետյանն անցել է գործի

Այսօր Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը վարել է Երևանի  նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանը։ Նրան  են ներկայացվել համաքաղաքային ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանց հետ կապված խնդիրները։

Կ. Կարապետյանը նշել է, որ առավել նպատակային և արդյունավետ համայնքային բյուջե ձևավորելու նպատակով պետք է բարելավել ֆինանսական հոսքերի ու  բյուջետային ապառքների կառավարումը։

Քաղաքապետը շեշտել է նաև, որ քաղաքապետարանի գործունեության գերակա ուղղությունը ներդրումների ներգրավումն է, քաղաքային կառավարման նոր, ժամանակակից մշակույթի ձևավորումը։ Կարեն Կարապետյանը  կարևորել է նաև քաղաքաշինության ոլորտի բարեփոխումները' ընդգծելով.

-Այստեղ խաղի կանոնները պետք է հստակ լինեն, եթե որևէ մեկին որևէ հարցում ասում ենք ո՛չ, ապա նմանատիպ բոլոր դեպքերում պետք է ասենք ոչ՝ բոլորին անխտիր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը