Սոցփաթեթով բուժօգնություն ստացողները սեպտեմբերից կդիմեն ոչ թե պոլիկլինիկա, այլ ապահովագրական ընկերություն
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը որոշման նախագիծ է ներկյացրել, որով սոցփաթեթով բժշկական օգնություն ստանալու կարգը ազատականացվում է․ պետական ծառայողները սեպտեմբերից դիմելու են ոչ թե պոլիկլինիկաներ, այլ ապահովագրական ընկերություն։
Փորձնական այս ծրագիրն իրականացվելու է վեց ամիս։
-Ֆինանսական տարվա սկզբին հիվանդանոցներին բաշխվում է լիմիտավորված գումար, որի սահմաններում նրանք ծառայություններ են մատուցում բուժօգնության դիմած քաղաքացիներին: Գործող այդ բանաձևի ամեմամեծ բացասական կողմն այն է, որ եթե հիվանդանոցը լավ է սպասարկում և հաճախորդների շրջանում պահանջարկ ունի, նրա գումարները ավարտվում են օրացուցային տարվա ավարտից շատ ավելի շուտ և հերթեր են կուտակվում։ Իսկ այն հիվանդանոցները, որոնք առանձնապես պահանջարկ չունեն մեր բնակչության շրջանում, այդ գումարը ունենում են մինչև տարվա վերջ, և դա ավելանում է: Այսուհետև, սոցիալական փաթեթով աշխատակիցների համար նախատեսված գումարը չի բաշխվելու տարվա սկզբին, այլ ապահովագրական ընկերությունների ներքո ստեղծվելու են ռեզերվային ֆոնդեր և հաճախորդը դիմելիս որևէ հիվանդանոց՝ պետք է միայն զանգահարի ապահովագարական ընկերություն և տեղյակ պահի, որ ինքը որոշել է բուժվել այս կամ այն բուժհաստատությունում։ Դրանից հետո ապահովագրական ընկերություն-բուժհաստատություններ հարաբերություններն են ուժի մեջ մտնում, որոնք կանոնակարգվում են այսօրվա ընդունված որոշումով,-մանրամասնել է նախարարը:

7or.am