Վարդան Հարությունյանը՝ «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Ծառայողական գործուղման մեջ Երևանում գտնվող «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահի տեղակալ Անատոլի Պոդմիշալսկին այսօր «ՀայՌուսգազարդ»ՓԲԸ աշխատակազմին է ներկայացրել գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ՝ կոմերցիայի և արտաքին կապերի գծով, Վարդան Հարությունյանին:
Նրա խոսքով, «ՀայՌուսգազարդ»-ը, իբրև կադրերի դարբնոց, աճեցրել է քաղաքապետի, որը երեկ երդմնակալությունից հետո անցել է իր ուղղակի պարտականություններին:
-Մենք շատ շնորհակալ ենք կոլեկտիվից, շատ շնորհակալ ենք Կարեն Կարապետյանից, որը իր ղեկավարման տարիներին այսպիսի արդյունավետ ընկերություն է ստեղծել: «ՀայՌուսգազարդ»-ի կոլեկտիվը վերջին տարիներին շատ արդյունավետ, շատ օրինակելի աշխատանք է ցույց տվել: Գազի ոլորտը համարվում է առաջատարներից մեկը հանրապետությունում և ամենախոշոր հարկատուն է,-ասել է Ա. Պոդմիշալսկին:
Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կանոնադրությամբ, Տնօրենների խորհրդի և Վարչության կանոնակարգերով՝ ծառայողական գործուղման մեջ Երևանում գտնվող Ընկերության Վարչության նախագահի տեղակալ Անատոլի Պոդմիշալսկին ս.թ. դեկտեմբերի 20-ից ժամանակավորապես ստանձնել է Ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենի պարտականությունները' մինչ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Վարչության նախագահի-գլխավոր տնօրենի ընտրությունը:

7or.am