Մանրամասներին տեղյակ չեն, բայց դրական են գնահատում
Վերջին շրջանում իշխանության վերին էշելոններում կատարաված փոփոխություններին Գյումրիում թերահավատությամբ են վերաբերվում: Կարծիք կա, թե այս կադրային փոփոխությունները կատարվում են Սերժ Սարգսյանի անմիջական հրահանգով և որևէ կապ չունեն բարեփոխումների հետ:
Սակայն տեղական մակարդակի ՀՀԿ-ականերն այդ կարծիքին չեն և խորապես համոզված են, որ Հայաստանի համար սկսվել է բարեփոխումների «դարաշարջանը»:
ՀՀԿ-ի Գյումրի-3 շրջանային կազմակերպության ղեկավար Բորիս Ալեքսանովի կարծիքով՝ թե՛ Երևանի քաղաքապետի փոփոխությունը, թե՛ կառավարությունում կատարված փոփոխությունները շատ տեղին էին.
-Շատ տեղին փոփոխություններ էին, չնայած որ մեզ համար շատ մանրամասներ հասու չեն, սակայն վերևներում ավելի լավ են տիրապետում իրավիճակին և ճիշտ որոշում են կայացրել: Օրինակ, նմանատիպ պահվածքը հարիր չէր Երևանի քաղաքապետին: Իսկ կառավարության կազմում կատարված փոփոխությունները պայմանավորված էին տվյալ նախարարի աշխատանքով և պահվածքով: Այս քայլով ասվում է, որ հովանավորչությունը պետք է վերանա մեր երկրից՝ անկախ կուսակցական պատականելությունից:
Իսկ «7օր»-ի այն դիտարկմանը, թե մեր բարձրաստիճան պաշտոնյաներից շատերն էլ մինչ այդ չեն փայլել նորմալ վարքագծով, Բորիս Ալեքսանովն արձագանքել է.
-Պարզապես բարեփոխումներն աստիճանաբար են կատարվում, և պատահական չէ, որ նախագահը սկսեց հենց մեր կուսակիցներից: Հիմա էլ նման արատավոր երևույթներ կան, բայց պետք է պայքարել դրանց դեմ: Այս փոփոխություններն իմ կարծիքով ազդակ կլինեն շատ պաշտոնյաների համար, որ իրենց չափի մեջ պահեն:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի