ԱՄՆ կոնգրեսը բաժանվել է. Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման համար պայքար է ընթանում
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Թուրքիայի հարցերով հանձնաժողովի համանախագահները, ինչպես նաև կոնգրեսական Ուլիամ Դելահանթը մյուս կոնգրեսականներին նամակ են հղել, որտեղ դեմ են արտահայտվում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծի ընդունմանը։
Նամակի հեղինակները հատկապես նշում են, թե բանաձևը կարող է վտանգել ԱՄՆ-ի շահերը Կովկասում, Բալկաններում, Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև կարող է վնաս հասցնել Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնման բանակցություններին։
Նամակում նաև ասվում է, թե Թուրքիայի հետ համագործակցությունը կօգնի ճգնաժամից դուրս բերել Միացյալ Նահանգները։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին ճեպազրույցներից մեկում հայտարարել էր, թե ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։
Այդ հայտարարությունն արվել էր այն ժամանակ, երբ տեղեկություն էր ստացվել, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պատրաստվում է 48 ժամվա ընթացքում հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը ներառել Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում։