Լրահոս

21.12.2010 16:47


Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է

Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Հայաստանի Էլեկտրական ցանցեր»՚ ՓԲԸ-ի կողմից Կաթնաղբյուրի 4-րդ ջրատարի պոմպակայանի հոսանքազրկման հետ կապված ս.թ. դեկտեմբերի 23-ին ժամը 9.00-ից մինչև դեկտեմբերի 24-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 4, 5, 8-րդ զանգվածների, Ջրվեժի Ա, Բ, Մայակ, Բանավան թաղամասերի, Բագրևանդ փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը