Լրահոս

26.07.2017 16:50


Գորիսում ծննդյան տորթը ճաշակելուց հետո 8 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Գորիսում ծննդյան տորթը ճաշակելուց հետո 8 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հուլիսի 25-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գորիսի բաժին, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի շարք քաղաքացիներ։ Ինչպես հայտնում է shamshyan.com--ը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Գորիս քաղաքի բնակիչներ՝ 19-ամյա Նանե Գրիգորյանը, 20-ամյա Ռազմիկ Գրիգորյանը, 23-ամյա Շահանե Ավետիսյանը, 23-ամյա Վլադիկ Քոչարյանը, 23-ամյա Նարեկ Սողոմոնյանը, 40-ամյա Սվետլանա Սահակյանը, 6-ամյա Գոռ Գրիգորյանը և 4-ամյա Գևորգ Գրիգորյանը։ Ոստիկանները պարզել են, որ վերջիններս նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում, Վ. Քոչարյանի տանը ճաշակել են տորթ, ինչի հետևանքով էլ ինքնազգացողությունը վատացել է, որից հետո տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը