Լրահոս

06.12.2010 11:37


Ինգա Զառաֆյան. «Արմեն Մովսիսյանը այցելեց, բայց...»

Ինգա Զառաֆյան. «Արմեն Մովսիսյանը այցելեց, բայց...»

Չնայած հասարակական բողոքին՝ Հայաստանում ուրանի ծրագիրն իրականացնողներն արդեն անցել են ուրանի հետախուզման  հորատման աշխատանքներին և սկսել են Լեռնաձոր գյուղի վերևում 140 մ խորությամբ հորատանցքեր փորել:  Դա նշանակում է, որ արդեն մակերես են հանվում հանքանյութի նմուշներ, որոնք կարող են ուրան պարունակել:  Բայց հորատման աշխատանքների ընթացքում գոյություն ունի ավելի մեծ վտանգ: «7օր»-ի հետ զրույցում «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանն ասել է, թե  հարկավոր է մեծ զգուշությամբ վերաբերվել շրջապտույտ կատարող ջրին, որի օգնությամբ իրականացվում են հորատման աշխատանքները:

-Նրանք արդեն փորում են ու հանելով այդ քարերը՝ հետազոտում՝ կա՞ արդյոք ուրան, թե՞ ոչ, և անընդահտ ջուր են լցնում, որովհետև առանց ջրի հնարավոր չէ այդ գործողությունն իրականացնել։ Իսկ ո՞ւր է գնում այդ ջուրը։ Հարցն այս է։ Հիշեցնենք, որ մինչ այդ աշխատանքները, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պնդում էր, թե որոնողական բոլոր աշխատանքներն անվտանգ են, քանի որ նմուշները վերցվելու են 15 սմ-ից ոչ ավելի խորությունից, սակայն այսօր ակնհայտ երևում է, որ այդպես չէ,-ասել է նա։

Ըստ Ինգա Զառաֆյանի՝ Սյունիքի փոխմարզպետը խոստացել էր, որ հարցը կբարձրացնի բարձր ատյաններում, ու հաջորդ օրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը այցելեց Սյունիք, սակայն թե հիմա ի՞նչ գործողություններ է կատարվում այդ ուղղությամբ, ինքը տեղյակ չէ։

-Արմեն Մովսիսյանը այցելեց, բայց արձագանք դեռ չենք ունեցել,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը