Լրահոս

26.07.2017 15:40


Սոտք գյուղի շենքի բնակարաններից մեկում այրվել է 3 կգ-ոց գազի բալոն

Սոտք գյուղի շենքի բնակարաններից մեկում այրվել է 3 կգ-ոց գազի բալոն

Հուլիսի 26-ին, ժամը 13:54-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոտք գյուղի Չուխաջյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում այրվում է 3 կգ-ոց գազի բալոն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:02-ին, մարվել՝ 14:06-ին: Այրվել է արտահոսած գազը:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ բալոնի գազի պարպվելը:

Այս խորագրի վերջին նյութերը