Տնտեսական

26.07.2017 14:44


Վարկ վերցնելու նպատակով «Տաշիր Կապիտալը» կգրավադրի ՀԷՑ-ի 69.9 տոկոսը

Վարկ վերցնելու նպատակով «Տաշիր Կապիտալը» կգրավադրի ՀԷՑ-ի 69.9 տոկոսը

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն գրությամբ դիմել է ՀՀ կառավարություն և խնդրել է տալ համաձայնություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց սեփականության իրավունքով «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին պատկանող ՀԷՑ-ի կանոնադրական կապիտալի 69,9999594 տոկոսը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի գրավադրման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 27-ի նիստի օրակարգում:

Այս խորագրի վերջին նյութերը