Տնտեսական

26.07.2017 14:24


Արդվեցիները փակել են գյուղ մտնող ճանապարհը. դեմ են հանքի շահագործմանը

Արդվեցիները փակել են գյուղ մտնող ճանապարհը. դեմ են հանքի շահագործմանը

Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչներն այսօր առավոտից մեքենաներով փակել են գյուղ մտնող ճանապարհը։

Նրանք ասում են, որ այսօր Արդվիում նախատեսված են հանրային քննարկումներ՝ գյուղում հանքի շահագործման համար երկրաբանահետազոտական աշխատանքներ իրականացնելու մասին, և նշում են, որ թույլ չեն տալու հանրային քննարկման մասնակիցներին գյուղ մտնել։ Այս մասին հայտնում է Ազատությունը։

Այս պահին բնապահպանության նախարարության ներկայացուցիչներին գյուղացիները թույլ չեն տալիս գյուղ մտնել։

Ճանապարհը բացելու ոստիկանների պնդումներին գյուղացիները չեն ենթարկվում։

Այս խորագրի վերջին նյութերը