Լրահոս

26.07.2017 13:40


Հայ պատանիների այսօրվա մրցելույթներն Օլիմպիական փառատոնում

Հայ պատանիների այսօրվա մրցելույթներն Օլիմպիական փառատոնում

Հունգարիայի Գյոռ քաղաքում շարունակվում է Եվրոպական օլիմպիական փառատոնը: Այսօր՝ մրցումային երրորդ օրը, լողորդ Արթուր Բարսեղյանը մեկնարկելու է 50 մ ազատ ոճ մրցաձեւի եզրափակչում։

Անահիտ Ասադուրյանը կմասնակցի մարմնամարզության աղջիկների բազմամարտին, թենիսիստ Արթուր Սողոյանը 1/16 եզրափակչում կխաղա Լատվիայի ներկայացուցիչ Կարլիս Օժոլինսի հետ։

Պայքարի մեջ կմտնեն եւս երեք ձյուդոիստներ։ Նունե Նազարյանի (48 կգ քաշային կարգ) առաջին մրցակիցը մակեդոնացի Ռեխեպիլ Արբրեշան է, Արտյոմ Զալաչյանինը (60 կգ)՝ Ֆինլանդիայի ներկայացուցիչ Տուրպալ Ջոուկաեւը, իսկ Ռոբերտ Թորոսյանը (66 կգ) մեկնարկային գոտեմարտում կհանդիպի ֆրանսիացի Ռեմի Օլիվիեյրային։

Այս խորագրի վերջին նյութերը