Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը ողջունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումը՝ չկիսելով պաշտոնական Անկարայի այն տեսակետը, թե ՍԴ որոշումը լրացուցիչ խոչընդոտներ է առաջացնում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար։
Asbarez.com-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքաղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ դրական է գնահատում Հայաստանի ՍԴ որոշումը, ինչն, ըստ պաշտոնական Վաշինգթոնի, նպաստում է արձանագրությունների նաև խորհրդարանական հաստատմանը։
«Մենք համոզված ենք, որ Հայաստանն ու Թուրքիա լուրջ են վերաբերվում հարաբերությունների կարգավորման շուրջ իրենց ստանձնած պարտավորություններին և կողմերին փաստաթղթի համատեղ հաստատման կոչ ենք անում»,-ասել է Փիլիպ Գորդոնը։
Ու չնայած Գորդոնի լավատեսական հայտարարություններին, ՍԴ որոշման շուրջ ջղաձգումները շարունակվում է ինչպես պաշտոնական Անկարայի, այնպես էլ Հայաստանի, մասնավորապես ամերիկահայության շրջանում։ Մեկնաբանելով Գորդոնի հայտարարությունը Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ Հայաստանի ապագային ու անվտանգությանը վերաբերվող հարցում սակայն ԱՄՆ-ն սեփական շահերի դիրքից է հանդես գալիս։
«Ամերիկահայ ընտրողները անհանգստացնում են Պետդեպի կողմից Հայաստանի վրա պարբերական ճնշումները՝ այս միակողմանի համաձայնության հաստատման հարցում։ Անհանգստացուցիչ են նաև Օբամայի ադմինիստրացիայի՝ Ցեղասպանության ճանաման ձգձգվող խոստումները, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրվող ֆինանսական օգնության կրճատումը հօգուտ Ադրբեջանի, ինչպես նաև ակնհայտորեն ոչ դեմոկրատական՝ Մադրիդյան սկզբունքների շուրջ ճնշումները ԼՂՀ կարգավորման գործընթացում»,-ասել է Արամ Համբարյանը։
Ազատություն» ռկ-ն, հղում անելով Թուրքական չբացահայտված դիվանագիտական խողովակներին, նշում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դովութօղլու հեխոսազրույցում Հայաստանի ՍԴ որոշումը քննարկելիս Դովութօղլուն պաշտոնապես ներկայացրել է Թուրքիայի առարկությունները՝ ՍԴ որոշման բովանդակությունն ու ենթատեքստը կասկածի տակ առնելով։ Դովուօթղլուն նաև նշել է, որ կոչ է անելու իր ամերիկյան ու շվեյցարական գործընկերներին ճնշում գործադրել Հայաստանի ղեկավարության վրա գործընթացի արագացման համար։
Պաշտոնական Վաշինգթոնը չի կիսում Անկարայի տեսակետը