Լրահոս

21.12.2010 16:21


Վրաստանը կրկին հայտարարում է, որ Ռուսաստանի հետ պատրաստ է երկխոսության

Վրաստանի նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն ճեպազրույցի ժամանակ ասել է, թե Վրաստանի խաղաղ նախաձեռնությունը նորից Ռուսաստանի կողմից անպատասխան է մնում։ «Վրաստանը հերթական անգամ է հայտարարում, որ հավատարիմ է մնում ավելի վաղ բարձրաձայնած խաղաղ նախաձեռնությանը և կրկին անգամ հաստատում յուրաքանչյուր թեմայի շուրջ Ռուսաստանի հետ ամբողջական երկխոսության պատրաստակամության մասին»,-հայտարարել է Մանանա Մանջգալաձեն

Միակողմանի խաղաղ նախաձեռնողականության մասին Վրաստանի նախագահն բարձրաձայնել էր Ստրասբուրգում՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի առջև, ինչպես նաև Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ։ Մասնավորապես նա ասել էր, որ Վրաստանը երբևէ ուժ չի կիրառի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար, եթե նույնիսկ Ռուսաստանը հրաժարվի զինված ուժերի դուրսբերումից Աբխազիայից ու Հարավային Օսիայից։ Վրաստանը միայն մի իրավունք է վերապահում իրեն, այն է՝ հարձակման դեպքում Վրաստանի հսկողության տակ գտնվող 80% տարածքների պաշտպանությունը։

Այս խորագրի վերջին նյութերը