Լրահոս

26.07.2017 11:28


Գևորգ Գևորգյանն ազատվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ի տնօրենի պաշտոնից

Գևորգ Գևորգյանն ազատվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ի տնօրենի պաշտոնից

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով՝ Գևորգ Գևորգյանն ազատվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

Այդ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Շուշանիկ Միրզախանյանը՝ ազատվելով «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։

Իսկ «Հայկ» կինոստուդիայի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նույն կինոստուդիայի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ծովինար Սողոմոնյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը