Լրահոս

26.07.2017 00:38


Եվրահանձնաժողովի շենքի մոտ Թուրքիայի դեմ բողոքի ակցիա է անցկացվել

Եվրահանձնաժողովի շենքի մոտ Թուրքիայի դեմ բողոքի ակցիա է անցկացվել

Բրյուսելում՝ Եվրահանձնաժողովի շենքի դիմաց, մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել՝ կոչ անելով Թուրքիային ազատ արձակել մի քանի օր առաջ Ստամբուլում ձերբակալված իրավապաշտպաններին:

Միջանկյալ նշենք, որ Ստամբուլում հուլիսի 5-ին 10 իրավապաշտպաններ էին ձերբակալվել, որոնցից 5-ը արդեն ազատ են արձակվել: Ձերբակալվածների մեջ էին նաև «Amnesty International» միջազգային իրավապաշտպանական կազմակերպության Թուրքիայի բաժնի տնօրեն Իդիլ Էսերը, ինչպես նաև՝ Օզլեմ Դալքըրանը, Գյունալ Քուրշունը, Վելի Աջուն, Ալի Գարավին և Պետեր Շթոյդները:

Թուրքական «Diken» թերթի կայքը, հրապարակել է լուսանկարներ ցույցից, որոնցում երևում է, որ ցուցարարները պարզել են պաստառներ՝ «Թուրքիա՛, ազատ արձակի՛ր իրավապաշտպաններին», «Թուրքիա՛, դադարեցրո՛ւ բռնաճնշումները» գրություններով:

Թուրքական աղբյուրը չի հաղորդում, թե ում նախաձեռնությամբ է կազմակերպվել բողոքի ակցիան:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը