Լրահոս

26.07.2017 08:50


Վրաերթի են ենթարկվել 52-ամյա քաղաքացուհի, 77-ամյա տղամարդ և 7-ամյա տղա

Վրաերթի են ենթարկվել 52-ամյա քաղաքացուհի, 77-ամյա տղամարդ և 7-ամյա տղա

Հուլիսի 24-ին, ժամը 10.40-ին, Երևանի Աճառյան փողոցի և Առինջ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկ չհասած «ԳԱԶ-53» մակնիշի բենզատար ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի-Ոսկետափ ճանապարհի 4-րդ կմ-ին՝ Վանաշեն գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառի Միքայելյան փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը «մարմնի տարբեր մասերի քերծվածքներ, ձախ ոտնաթաթի ջնջխված վերք, մաշկամկանային դեֆեկտով, ձախ սրունքի ստորին 3-րդի կոտրվածք՝ տեղաշարժով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը