Լրահոս

25.07.2017 21:21


Երևանում «BYD» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում «BYD» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 25-ին, ժամը 17:50-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 13/3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BYD» մակնիշի 29 ՏՕ 526 պետհամարանիշով (վարորդ՝ 1982 թ. ծնված Ս. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը