Լրահոս

26.07.2017 08:35


Հրազդանի Մաքրավան թաղամասի տան ավտոտնակում հայտնաբերել են օձ

Հրազդանի Մաքրավան թաղամասի տան ավտոտնակում հայտնաբերել են օձ

Հուլիսի 25-ին, ժամը 17:15-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի թիվ 50 տան ավտոտնակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան մոտակա ավտոտնակում հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը