Լրահոս

25.07.2017 16:41


Հրդեհ է բռնկվել Երևանի տներից մեկում

Հրդեհ է բռնկվել Երևանի տներից մեկում

Հուլիսի 25-ին, ժամը 14:12-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գ. Մահարու փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, որոնցից մեկը, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, վերադարձվել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ 14:40-ին: Ամբողջությամբ այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 50 քմ) և կուտակված կենցաղային իրեր (մոտ 1 խմ):

Այս խորագրի վերջին նյութերը