Լրահոս

25.07.2017 16:03


Առեղծվածային դեպք Վանաձորում. 47-ամյա մայրը հայտնել է, որ իր 16-ամյա աղջկան 3 անծանոթ տղաներ առևանգել ու բռնաբարել են

Առեղծվածային դեպք Վանաձորում. 47-ամյա մայրը հայտնել է, որ իր 16-ամյա աղջկան 3 անծանոթ տղաներ առևանգել ու բռնաբարել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Լոռու մարզի ոստիկանության բաժիններից մեկում հետաքննություն է սկսվել երեկ՝ հուլիսի 24-ին, քաղաքացուհու դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լոռու մարզի բնակչուհի՝ 47-ամյա Գոհար Վ.-ն դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 3 անծանոթ տղաներ իր աղջկան՝ 16-ամյա Լ. Չ.-ին առևանգել են, այնուհետև տևական ժամանակ անհայտ վայրում պահել են և բաց թողել։

Գոհար Վ.-ն հայտնել է նաև, որ դուստրն իրեն ասել է, որ այդ 3 անծանոթ տղաները իր կամքին հակառակ բռնաբարել են։

Փաստի առթիվ նշված ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական գործողություններ՝ նշված անձանց ինքնությունը և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լիլիթ Չ.-ն իրապահներին հայտնել է, որ անծանոթ 3 տղաներն իրեն առևանգել են հուլիսի 23-ին, Վանաձոր քաղաքի Թումանյանի անվան հրապարակի մոտից։

Այս խորագրի վերջին նյութերը