Աշխարհ

25.07.2017 19:59


Իրանը կավելացնի «Զոլֆաղար» և «Ղիամ» հրթիռների թվաքանակը

Իրանը կավելացնի «Զոլֆաղար» և «Ղիամ» հրթիռների թվաքանակը

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ Իրանը ավելացնում է «Զոլֆաղար» և «Ղիամ» դասի հրթիռների թվաքանակը։ razm.info-ն գրում է, որ այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Հունիսի 18-ին Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը Իրանը հրթիռակոծել էր հենց «Զոլֆաղար» (հեռահարությունը՝ 700 կմ) և «Ղիամ» (հեռահարությունը՝ 800 կմ) հրթիռներով։ Իրանի հրթիռակոծումից սպանվել էր ավելի քան 170 ԻՊ զինյալ՝ ներառյալ խմբավորման հրամանատարներ։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանը հաստատել էր օրինագիծը, որով հրթիռային ծրագրի զարգացման համար զինված ուժերին 300 մլն դոլար կհատկացվի։

Այս խորագրի վերջին նյութերը