Լրահոս

25.07.2017 21:43


Ծիծեռնակաբերդի տարածքում՝ թանգարանի մոտ, այրվել է մոտ 2000 քմ խոտածածկույթ

Ծիծեռնակաբերդի տարածքում՝ թանգարանի մոտ, այրվել է մոտ 2000 քմ խոտածածկույթ

Հուլիսի 24-25-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Արտաշես Շահինյան փողոցի 1-ին նրբանցքում՝ մոտ 300 քմ, Կոտայք 110 ենթակայանի տարածքում՝ մոտ 300 քմ, Ծիծեռնակաբերդի տարածքում՝ թանգարանի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Գետափ-Մարտունի Մ-10 ավտոճանապարհի 6-րդ կմ-ի հարակից տարածքում՝ մոտ 500 քմ, Կոտայքի մարզի Զովունի գյուղի գերեզմանատանը` մոտ 3000 քմ, Նոր Հաճն գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Լուսակերտ գյուղի Երևանյան փողոցի թիվ 221/3 հասցեում՝ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի տարածքում՝ մոտ 2.5 հա, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի վերջնամասում՝ մոտ 1 հա, Եղվարդ քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 3000 քմ, Նատի թաղամասի Այգեգործական 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Առինջ գյուղի գերեզմանատանը՝ մոտ 500 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի գերեզմանատան տարածքում՝ մոտ 3500 քմ և 1500 քմ, Ղազարավան գյուղի սկզբնամասում՝ մոտ 4 հա (ջերմահարվել է խնձորի 6000 տնկի), Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի գերեզմանատան տարածքում՝ մոտ 300 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը