Լրահոս

25.07.2017 10:20


Գյումրիում՝ բենզալցակայանի հանգստի սենյակում, դի է հայտնաբերվել

Գյումրիում՝ բենզալցակայանի հանգստի սենյակում, դի է հայտնաբերվել

Հուլիսի 25-ին, ժամը 09:10-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակ փողոցի թիվ 92 հասցեում գտնվող բենզալցակայանի հանգստի սենյակում գտնվող աշխատակիցը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բենզալցակայանի հանգստի սենյակի դուռը և հայտնաբերել 1972 թ. ծնված Հ. Վ.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը