Լրահոս

25.07.2017 00:31


Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ

Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ

Հուլիսի 24-ից 28-ը Հայաստանի Մ-19 հավաքականը մասնակցելու է Սոչիում կայանալիք միջազգային մրցաշարի՝ Տաջիկստանի, Ղազախստանի և Կրասնոդարի երկրամասի հավաքականների մասնակցությամբ:

Այսօր մրցաշարի առաջին տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը հանդիպեց Ղազախստանի Մ-20 հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Միխայիլ Մուրադյանը և Արմեն Հովհաննիսյանը:

Երկրորդ տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը մրցելու է Տաջիկստանի Մ-20 ընտրանու հետ: Հանդիպումը կայանալու է հուլիսի 25-ին, ժամը 17:00-ին:

Հայաստանի Մ-19 հավաքականի մեկնարկային կազմը հետևյալն էր՝

12. Նիկոլաոս Մելիքյան, 4. Ալբերտ Խաչումյան, 3. Էրիկ Ղարիբյան, 15. Արթուր Խաչատրյան, 2. Հրաչյա Գեղամյան, 5. Միխաիլ Մուրադյան, 11. Հովհաննես Հարությունյան, 7. Կարեն Մելքոնյան, 10. Արմեն Նահապետյան, 22. Աբրահամ Պորտուգալյան, 9. Ռաֆիկ Մելիքյան

Պահեստայիններ՝ 1. Էրիկ Խուրշուդյան, 8. Միհրան Պետրոսյան, 16. Արսեն Սադոյան, 17. Արման Ասիլյան, 18. Էրիկ Ազիզյան, 19. Առլեն Ծատուրյան, 20. Լևոն Ղարիբյան, 21. Արմեն Հովհաննիսյան

Այս խորագրի վերջին նյութերը