Լրահոս

25.07.2017 08:07


Շենգավիթի դատարանի մոտ քամին վնաս է հասցրել

Շենգավիթի դատարանի մոտ քամին վնաս է հասցրել

Հուլիսի 24-ին, ժամը 19:08-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ Շենգավիթի դատարանի մոտակայքում, 20 մ բարձրություն ունեցող կաթսայատան խողովակը քամու հետևանքով տեղաշարժվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը և Շենգավիթ համայնքի ղեկավար Արմեն Սարգսյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը