Լրահոս

25.07.2017 07:53


Աբովյան քաղաքի շենքի մոտ օձ է վնասազերծվել

Աբովյան քաղաքի շենքի մոտ օձ է վնասազերծվել

Հուլիսի 24-ին, ժամը 19:24-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի թիվ 13 շենքի մոտակայքում օձ է վնասազերծվել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահնօձ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը