Լրահոս

21.12.2010 15:34


Արկտիկայի սառույցն ավելի արագ է հալվում

Արկտիկայում սառույցն ավելի արագ է հալում, քան կանխագուշակում են եղանակային առկա մոդելները։ Գիտնականներն այսպիսի եզրակացության են եկել եվրոպական «Cryosat-2» արբանյակի հավաքած առաջին տվյալների վերլուծությունից հետո։ «Cryosat-2»-ը հետազոտում է Արկտիկայի սառույցները և կազմում է տարածաշրջանի հոսանքների քարտեզը։ Վերլուծության արդյունքները մասնագետները ներկայացրել են Ամերիկյան երկրաֆիզիկական միության ամենամյա հանդիպմանը։ Այս մասին գրում է «BBC News»-ը։

Արբանյակի հավաքած տեղեկությունների հիման վրա գիտնականները կազմել են Արկտիկայի օվկիանոսային հոսանքների քարտեզը։ Մասնագետները նաև պարզել են, որ ամռան ամիսներին Արկտիկայի սառցե ծածկույթն ավելի արագ է փոքրանում, քան կարծում էին։ Այս փաստն ավելի մանրակրկիտ հետազոտություն է պահանջում, քանի որ սառույցի ծավալների նվազումը կարող է հոսանքների ուժեղացման հանգեցնել, որովհետև ջուրը ձգտում է զբաղեցնել ազատ տարածքները։

Այս խորագրի վերջին նյութերը