Լրահոս

24.07.2017 22:37


Նոր Նորքում կատարված գրպանահատության մանրամասները

Նոր Նորքում կատարված գրպանահատության մանրամասները

Հուլիսի 21-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 1953 թ. ծնված Աիդա Մ.-ն դիմում է ներկայացրել, որ հուլիսի 21-ին, ժամը 20.45-ին, Նոր Նորքի 1-ին զանգվածում անհայտ պայմաններում կորցրել է դրամապանակը, որի մեջ եղել է նույնականացման քարտը և 4 բանկային քարտեր:
Ոստիկանությունից հայտնում են, որ Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 22-ին, ժամը 11.20-ին, Երևանի Խանջյան փողոցի թիվ 49 հասցեի մոտից բաժին բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ն:
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է Աիդա Մ.-ի դրամապանակը` գումար, նույնականացման քարտ, բանկային քարտեր, տարբեր խանութների զեղչերի քարտեր:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը