Լրահոս

24.07.2017 12:38


«Զվարթնոց» օդանավակայանում հուլիսի 24-ի գիշերը քաղաքացի է հանկարծամահ եղել

«Զվարթնոց» օդանավակայանում հուլիսի 24-ի գիշերը քաղաքացի է հանկարծամահ եղել

«Զվարթնոց» օդանավակայնում հուլիսի 24-ի գիշերը քաղաքացի է հանկարծամահ եղել: NEWS.am-ին ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է գիշերը ժամը 01:50-ին:

«Ահազանգ է ստացվել, որ հուլիսի 24-ին՝ ժամը 01:50-ին Դոհա-Երեւան չվերթի ուղեւորներից մեկը մահացել է: Պարզվել է, որ օդանավակայանում հանկարծամահ է եղել 1952 թվականին ծնված քաղաքացի»:

Նշենք, որ ուղեւորը պատրաստվել է « Զվարթնոց» օդանավակայանից ժամը 03:30-ին մեկնել Քաթարի մայրաքաղաք Դոհա: Նա եղել է ՀՀ եւ ԱՄՆ քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը