Լրահոս

24.07.2017 18:59


Արենի-Եղեգնաձոր ճանապարհին «Nissan Xterra»-ն բախվել է բետոնե արգելապատնեշին

Արենի-Եղեգնաձոր ճանապարհին «Nissan Xterra»-ն բախվել է բետոնե արգելապատնեշին

Հուլիսի 23-ին, ժամը 20:52-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արենի-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Արենի հատվածի 10-րդ կմ-ին «Nissan Xterra» մակնիշի 34 GV 540 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1966 թ. ծնված Հ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին, այնուհետև սահել (մոտ 10 մ) դեպի ձորակը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել են գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը