Լրահոս

24.07.2017 20:53


Մասիս-Նուբարաշեն ճանապարհին «ՎԱԶ-2109»-ը կողաշրջվել է․ կան տուժածներ

Մասիս-Նուբարաշեն ճանապարհին «ՎԱԶ-2109»-ը կողաշրջվել է․ կան տուժածներ

Հուլիսի 23-ին, ժամը 19:39-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2109» մակնիշի 34 MC 177 պետհամարանիշով ավտոմեքենան Մ-15 ավտոճանապարհի Մասիս-Նուբարաշեն հատվածի 5-րդ կմ-ի աջակողմյան հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները 1970 թ. ծնված Մ. Ա.-ի և 1978 թ. ծնված Գ. Չ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ 1966 թ. ծնված Ա. Մ.-ի և 1974 թ. ծնված Գ. Հ.-ի առողջական վիճակը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը