Լրահոս

24.07.2017 22:48


Բյուրեղավանի գերեզմանատան մոտ այրվել է 1 հա խոտածածկույթ

Բյուրեղավանի գերեզմանատան մոտ այրվել է 1 հա խոտածածկույթ

Հուլիսի 23-24-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի տներից մեկի մոտակա այգում այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 19 բ թաղամասի վերջնամասում` մոտ 2000 քմ և ծառի ճյուղեր (մոտ 1,5 խմ), Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Անդրանիկի Պողոտայի շենքերից մեկի ձախակողմյան հատվածում՝ մոտ 3000 քմ բուսածածկույթ, Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 1 հա, Արագյուղ գյուղի վերջնամասում՝ մոտ 4 հա, Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Լեհվազ հատվածի 3 կմ-ի մոտակայքում՝ մոտ 70 պտղատու ծառ և մոտ 1 հա խոտածածկույթ, Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտակայքում՝ մոտ 3.5 հա բուսածածկույթ, Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 200 հակ խոտի դեզ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասից դեպի Արմավիր տանող ավտոճանապարhի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 3 հա ցորենի հնձած արտ, Մ-2 ավտոճանապարհի Սարավան–Սարալանջ հատվածի ձախակողմյան հատվածում՝ մոտ 8 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը