Լրահոս

24.07.2017 09:44


Քաղաքացի է կորել․ կասկածվում է, որ ջրահեղձվել է

Քաղաքացի է կորել․ կասկածվում է, որ ջրահեղձվել է

Հուլիսի 24-ին, ժամը 00:17-ին տեղեկություն է ստացվել, որ 1981 թ. ծնված Կ. Գ.-ը մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար և չի վերադարձել, կասկածվում է, որ նա ջրահեղձվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճի (մոտ 5 մ խորությամբ, մոտ 70 մ երկարությամբ և 25 մ լայնությամբ) ափին հայտնաբերվել է Կ. Գ.-ի հագուստը:

Ժամը 03:03-ին մթության պատճառով և եղանակային պայմաններից ելնելով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են. կվերսկսվեն առավոտյան:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը