Լրահոս

21.12.2010 14:31


Ո՞վ է իրականում ազնիվ և մտահոգ գործիչն ԱԺ-ում՝ ըստ Արմեն Աշոտյանի

Ո՞վ է իրականում ազնիվ և մտահոգ գործիչն ԱԺ-ում՝ ըստ Արմեն Աշոտյանի

Հանրակրթության և լեզվի մասին օրենքներում փոփոխություններ անելու մասին օրինագծերի վերաբերյալ ելույթ ունենալիս օրենքին դեմ որոշ պատգամավորներ, մասնավորեպաս Տիգրան Թորոսյանն  ու ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել են, որ չնայած Կառավարությունը խոստացել էր Լեզվի մասին օրենքում փոփոխություններ չանել, դիմել է խորմանկ քայլի, նախատեսվող փոփոխությունների մասին սույն օրենքին հղում անելով Հանրակրթության մասին օրենքում:

-Ինչպես որ խոստացվեց, այնպես էլ արվել է' Լեզվի մասին օրենքում փոփոխություն չի արվում, արվում է լրացում: Ով, ով գոնե ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները պետք է տարբերակեին փոփոխությունները լրացումներից և Ազգային ժողովի կանոնակարգին համապատասխան գնահատական տային ու հերթական անգամ չշահարկեին այս թեզը,-խորամանկությունների մասին հարցին պատասխանելիս՝  լրագրողներին ասել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նա նաև նշել է, որ վերոնշյալ օրենսդրական նախաձեռնությունը քննադատող գործընկերները, որոնց ինքը համարում է, ոչ թե ընդդիմադիր այլ ընդդիմախոս, փորձել են քննարկումները վերածել հավերժ քաղաքական շարժիչի:

-Այս պատմությունը 7 ամիս է կրկնվում է: Բնության մեջ չկան հավերժական շարժիչներ, անգամ քաղաքական հավերժական շարժիչներ և անգամ երկու ընդդիմադիր խմբակցությունների ու ԿԳ նախարարի կատարմամբ այդ շարժիչը չի կարող հավերժ գործել,- ընդգծել է Արմեն Աշոտյանը:

Նա նաև նշել է, որ Ազգային ժողով չէր կարող բերվել մի օրինագիծ, որը կպարունակեր ընդդիմախոսների թվարկած մտահոգությունները: Օրինագծի լավագույն գնահատականը ըստ նախարարի, այն է, որ երկրի նախագահի կողմից թվարկված 3 խումբ ընդդիմություններում անգամ օրինագծի շուրջ միակարծիք չեն:

-Քաղաքական ընդդիմադիր ուժերը,  այդ թվում նաև արտախորհրդարանական' միակարծիք չեն: Սա է պատճառներից մեկը, որ քաղաքական հայտարարություններ չեղան, եղան քաղաքացիական դրսևորումներ, որոնք քաղաքականացվում էին, բայց չէին վերագրվում այս կամ այն քաղաքական ուժին,- ասել է Ա.Աշոտյանը և հավելել, որ եթե օրենքի շուրջ խոսեին իրականում միայն ազնիվ, մտահոգ և գործին տիրապետող մարդիկ, օրենքի քննարկումները երեք անգամ ավելի կարճ կտևեին:

Իսկ իրականում ազնիվ, մտահոգ և գործին տիրապետող մարդիկ, ըստ Աշոտյանի ինտելիգենցիայի, մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներն են, քաղաքացիական և ֆեյսբուքյան նախաձեռնության բազում անամներն են, ինչպես նաև ընդդիմադիր խմբակցությունների որոշ պատգամավորներ' օրինակ Անահիտ Բախշյանը, ով հայտարարել էր, որ ինքը մեծ խնդիր չի տեսնում մի քանի ավագ միջազգային կրթական ծրագիր իրականացնող դպրոցների գոյության մեջ: Լրագրողի դիտարկմանը, որ Ա.Բախշյանն այդուհանդերձ դեմ է օրինագծին, Արմեն Աշոտյանը պատասխանել է.

-Առաջին մասով խոսեց կրթության մասնագետը, երկրորդ մասով' ընդդիմադիր խմբակցության անդամը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը